ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Անհաջող կյանքի արդարացում

Անհաջող կյանքի արդարացում
14.04.2023 | 21:10

Վաղինակը լուռ նստած էր Հեռվաշենի իր տան դարպասների մոտ: Նա այլևս չէր թաքնվում հարևաններից իր հնամաշ շորերի պատճառով, ինչպես առաջ, նրանց տեսնելուց աչքերը չէր փախցնում: 2018-ից Վաղինակի համար նոր կյանք էր սկսվել, երբ նա իրեն սկսեց հպարտ ու արժանապատիվ զգալ:

Սովետի ժամանակ Վաղինակը ավարտել էր Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտն ու վերադարձել հայրերի գյուղ, ամուսնացել, ուներ 4 աղջիկ:

Կյանքն իր հունով էր գնում, աշխատում էր սովխոզի ֆերմայում, այն ժամանակների համար նորմալ ռոճիկ էր ստանում ու ապրում էր, ինչպես բոլորը:

Կյանքը շուռ եկավ, երբ Սովետը փլուզվեց, ֆերման փակվեց, ու սկսվեցին վայրենի ժամանակները: Սովի ու մթի տարիներն էին: Սակայն գյուղում դեռ կյանքը տանելի էր, ավելին, քաղաքի բարեկամներին երբեմն գյուղմթերք էր ուղարկում, Նոր տարվան՝ խոզի բուդ: Այն տարիներին Վաղինակն իրեն հպարտ ու պահանջված էր զգում: Ի տարբերություն քաղաքի բարեկամների, իրենք սոված չէին, անգամ օգնում էր բարեկամներին, սակայն կյանքը փոխվեց պատերազմից հետո: Քաղաքում արդեն լույս կար, սկսեցին բացվել ճոխ խանութներ:

Քաղաքի բարեկամները երբեմն գալիս էին գյուղ, լավ հագնված, լավ մեքենաներով, իսկ իր մոտ ամեն ինչ մնացել էր առաջվա պես, ու նրանց աչքերի մեջ թաքնված արհամարհանք էր զգում: Բարեկամները սկսեցին շրջանցել իր տունը, որտեղ սովետի ժամանակներից ոչինչ չէր փոխվել, ինքն այլևս պետք չէր ու, ամենակարևորը, ինքն իրեն էր ոչ պետքական զգում՝ անգամ տանը: Աղջիկներն արդեն մեծանում էին, ու նրանց հայացքի մեջ նա մեղադրանք էր զգում: Նկատում էր, որ աղջիկները դասերը չէին կարողանում պատրատել հին համակարգիչներով, սեղմակներով հեռախոսներով, իսկ դպրոցում դասերն արդեն ինտերնետով էին անում:

Կինը լռում էր, բայց երբեմն, իր հետ խոսելուց, աչքերը փախցնում էր: Վաղինակն իրեն մեղավոր էր զգում:

Գյուղում առավել հաջողակները սկսեցին երկհարկանի, անգամ եռահարկ տներ սարքել, ով հանրապետական էր դարձել ու օգտվում էր իշխանության բարիքներից, ով խոպան էր գնում ու, երբ վերադառնում էր գյուղ, իրեն պահում էր ավելի մեծամիտ, քան տեղի հանրապետականները:

Վաղինակը ճնշվում էր: Կյանքը դարձել էր անտանելի, սակայն,

ամեն ինչ շուռ եկավ, երբ Նիկոլը մարդկանց հավաքեց հրապարակում ու սկսեց խոսել այն մասին, որ Հայաստանում լիքը վաղինակներ կան, որոնց ճնշել են, թալանել են, կյանքը դարձրել են դժոխք, ու իրենք դրանում մեղավոր չեն, մեղավոր են նախկինները: Դա Վաղինակի անհաջող կյանքի արդարացումն էր:

Նիկոլի աչքերի մեջ Վաղինակը հարգանք էր զգում, գորովանք, նրա մեղրածոր շուրթերից անսահման սեր էր կաթում: Վաղինակը սիրահարվել էր Նիկոլին:

Երբ Նիկոլը խոսում էր հեռուստատեսությամբ, Վաղինակը բարձր միացնում էր հին հեռուստացույցը, որ կինը, աղջիկները, հարևանները լսեն Նիկոլի խոսքերը՝ ինքը չի մեղավոր իրենց վատ կյանքի համար: Ոչ թե ինքն է անհաջողակ, այլ նախկիններն են իրենց կյանքը մղձավանջի վերածել:

Վաղինակը սկսեց զգալ, որ իր նկատմամբ կնոջ ու աղջիկների վերաբերմունքը փոխվել է, առավոտյան ժպտալով բարևում են, նրանց աչքերի մեջ սկսեց նկատել կարեկցանք ու ըմբռնում: Երբ եկավ ընտրությունների օրը, ամբողջ ընտանիքով հագան ամենալավ շորերը, վերջին քսան տարվա ընթացքում առաջին անգամ կինը արդուկեց իր շալվարն ու վերնաշապիկը: Նրանք գնացին ընտրությունների: Դա տոն էր, դա նաև վրեժի օր էր:

Վաղինակը սկսեց իրեն հպարտ զգալ, արժանապատիվ քաղաքացի, անգամ՝ երեք միլիոն վարչապետներից մեկը: Նիկոլն իրեն վերադարձրել էր արժանապատվություն, անգամ մի փոքր եկամուտ էր ավելացել՝ կրտսեր աջիկը մի օր եկավ տուն նոր սմարթֆոնով: Նա աշխատանք էր գտել, բարի մարդիկ առաջարկել էին ինտերնետում գրանցվել կեղծ անունով և իրենց ողջ նվաստացման համար բոլոր «նախկիններին» հայհոյել ու դրանով ցույց տալ ժողովրդի ցասումը: Տանը երեկոյան հավաքվում էին ու միասին ավելի հուժկու մակդիրներ ու հայհոյանքներ մտածում, իսկ աղջիկը ծիծաղելով դրանք գրառում էր, հետագայում օգտագործելու համար: Ընտանիքում սկսեց ծիծաղ լսվել:

Երբեմն Վաղինակն իրեն վատ էր զգում, որ երբ հեռուստատեսությամբ Նկոլին էին ցուցադրում, իր կինը նրան նայում էր այնպիսի աչքերով, այնպիսի սիրով, որով իրեն չէր նայել անգամ առաջին գիշերվա ժամանակ, սակայն այդ դավադիր մտքերը նա արագորեն քշում էր:

Կյանքն առանձնապես չէր փոխվել, բացի Արցախի ողբերգությունն ու ամեն օր զոհերի մասին լսվող լուրերը, սակայն Վաղինակն իրեն հպարտ էր զգում:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3696

Մեկնաբանություններ